National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.12.2022
Լրացումներ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում
1 / 3

Գործող օրենքով ծառայությունում գտնվող քրեական գործերը, ինչպես նաեւ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: Նշված գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ այլ քննչական մարմիններ, ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  ապահովել Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումը Հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլ քննչական մարմինների միջեւ: Նշելով, որ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործեր կան, որոնց կապակցությամբ ՊԵԿ դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ այս պահին փաստացի առկա չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ միջոցների տնօրինման կապակցությամբ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախագծով առաջարկվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ըստ ենթակայության` այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ, բացառությամբ՝ ՀՀ ԱԱԾ-ի»,-մանրամասնել է հիմնական զեկուցողը: Փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի այն դրամական միջոցները, որոնք դեռեւս առկա են արդեն իսկ չգործող Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվում, նույնպես բաշխվեն, ինչպես բաշխվել են նախկինում:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծի մշակման փուլում հաշվառվել են բոլոր խնդիրները, հաշվարկվել են ֆինանսական միջոցները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am